ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Սերգեյ Լավրով. «Չես կարող խմել` մի խմիր»

Սերգեյ Լավրով. «Չես կարող խմել` մի խմիր»
17.06.2014 | 12:54

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել ՈՒկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ: «Դեշչիցային նայելով՝ մի լավ արտահայտություն եմ հիշում՝ «Չես կարող խմել` մի′ խմիր»», - հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Շաբաթ օրը Կիևում ՌԴ դեսպանության մոտ անկարգություններ են տեղի ունեցել, դեպքի վայր ժամանած ՈՒկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան անվայելուչ արտահայտություններ է արել ՌԴ ղեկավարության հասցեին:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ